
SIM քարտի և մարտկոցի տեղադրումը
Կարևոր է. Այս սարքում մի օգտագործեք մինի-UICC SIM քարտ, որը նաև հայտնի է որպես
միկրո-SIM քարտ, հարմարիչով միկրո-SIM քարտ կամ SIM քարտ, որն ունի մինի-UICC անջատիչ
(տե՛ս նկարը): Միկրո-SIM քարտը սովորական SIM քարտից ավելի փոքր է: Այս սարքը չի ապահովում
միկրո-SIM քարտերի աշխատանքը, և անհամատեղելի SIM քարտերի օգտագործումը կարող է վնասել
քարտը կամ սարքը և փչացնել քարտում պահվող տվյալները
Այս սարքը նախատեսված է BL-5CT մարտկոցի հետ օգտագործման համար: Օգտագործեք միայն Nokia-
ի բնօրինակ մարտկոցներ:
SIM քարտը և իր հպակները կարող են հեշտությամբ վնասվել քերծվածքներից կամ ճկումից, ուստի
անհրաժեշտ է զգույշ լինել քարտը գործածելիս, տեղադրելիս կամ հեռացնելիս:
1 Սահեցրեք կափարիչը և հեռացրեք այն: Եթե մարտկոցը տեղադրված է, բարձրացրեք և հանեք
մարտկոցը:
2 Մտցրեք SIM քարտ: Համոզվեք, որ քարտի հպման մակերևույթը դեպի ներքև է ուղղված:
6
Սկսում ենք

3 Հավասարեցրեք մարտկոցի հպակներն ու մարտկոցի հատվածամասը և մտցրեք մարտկոցը: Հետևի
կափարիչը տեղը դնելու համար վերին սևեռակման լեզվակներն ուղղեք դեպի իրենց բնիկները և
սահեցրեք կափարիչը, մինչև այն ընկնի իր տեղը: