Nokia C3 01 Gold Edition - Նկարի կամ այլ բովանդակության պատճենում ձեր սարքից համակարգչի վրա

background image

Նկարի կամ այլ բովանդակության պատճենում ձեր սարքից համակարգչի վրա
Դուք կարող եք օգտագործել USB տվյալների մալուխը, որպեսզի պատճենեք ձեր նկարները և այլ տեսակի

բովանդակությունը ձեր սարքի և համատեղելի համակարգչի միջև:
1 Օգտագործեք համատեղելի USB մալուխ` ձեր սարքը համակարգչին միացնելու համար:
2 Ընտրել հետևյալ ընտրանքներից.

Nokia Ovi Suite — Օգտագործեք այս ռեժիմը, եթե ձեր համակարգիչն ունի իր մեջ

տեղադրված Nokia Ovi Suite:
Մջցների փխնցմ — Օգտագործեք այս ռեժիմը, եթե ձեր համակարգիչը չունի իր մեջ տեղադրված

Nokia Ovi Suite: Եթե դուք ցանկանում եք միացնել ձեր սարքը կենցաղային ձայնա և

տեսասարքավորմանը կամ տպիչին, օգտագործեք այս ռեժիմը:
Զնգվծ. հիշսարք — Օգտագործեք այս ռեժիմը, եթե ձեր համակարգիչը չունի իր մեջ տեղադրված

Nokia Ovi Suite: Այս սարքը ցուցադրվում է, որպես շարժական սարք ձեր համակարգչի վրա: Եթե

դուք ցանկանում եք միացնել ձեր սարքը այլ սարքերի, ինչպիսիք են` տան կամ մեքենային ստերեո

համակարգը, օգտագործեք այս ռեժիմը:

3 Օգտագործեք համակարգչի ֆայլերի կառավարիչը բովանդակությունը պատճենելու համար: